ԵՄ հետ ԱՊՀ երկրների ասոցացման բացասական հետևանքների դեպքում Ռուսաստանը պաշտպանական միջոցառումներ կձեռնարկի

Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Եվրամիության հետ ԱՊՀ երկրների ասոցացման հարցերով, սակայն այն դեպքում, եթե այդ պայմանագրերը բացասաբար անդրադառնան ԱՊՀ ազատ առեւտրի գոտու վրա: Այդ ժամանակ Մոսկվան պաշտպանական միջոցառումներ կձեռնարկի` Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան, INTERFAX-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ Մոսկվայի գլխավոր նպատակը պարզելն է, թե ինչպիսի հետեւանքներ են սպասվում ռուսական առեւտրին` Եվրամիության հետ ԱՊՀ երկրների ասոցացման համաձայնագրերը վավերացնելուց հետո:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել էր, որ Եվրամիության, Ռուսաստանի եւ հետխորհրդային երեք երկրների (որոնք պատրաստվում են ստորագրել ասոցացման համաձայնագիրը) միջեւ եռակողմ խորհրդակցությունների սկիզբը նախատեսված է հուլիսի 11 –ին:

Տեսանյութեր

Լրահոս