Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն հրաժարվել է ընդունել վարչապետ Չոն Խոն Վոնի հրաժարականը, ինչը տեղի է ունեցել նրան փոխարինող գտնելու երկու անհաջող փորձերից հետո:

Չոն Խոն Վոնն ապրիլին հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ՝ կապված «Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով առկա քննադատությունների ֆոնին: Հարավային Կորեայի նախագահը համաձայնվեց վարչապետի հրաժարականին՝ պայմանով, որ կգտնվի նրան արժանի փոխարինող:

Հաղորդվում էր, որ երկրի վարչապետ կարող է դառնալ Գերագույն դատարանի նախկին դատավոր Ան Դե Խին, սակայն վերջինս հրաժարվեց այդ առաջարկից՝ կապված իր եկամուտների շուրջ ծագած սկանդալի հետ:

Հունիսի 24-ին կառավարությունը հրաժարվեց գլխավորել նախկին լրագրող Մուն Չան Գիկը, որին քննադատում էին այն պնդման համար, որ Հարավային Կորեայի ճապոնական գաղութացումը «Բարձրյալի կամքն է»:

Ելնելով այդ ամենից՝ նախագահը հրաժարվել է ընդունել Չոն Խոն Վոնի հրաժարականը: «Սևոլ» կլաստանավը, որի վրա գտնվել է 476 մարդ, կործանվել է ապրիլի 16-ին: Դրա հետևանքով զոհվել է 293 մարդ, 11 մարդ համարվում է անհետ կորած: Տվյալ գործով ձերբակալվել է մոտ 20 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս