
Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի ու Սիրիայի հարցերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին այսօր հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունները և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հեռախոսազրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը: Պուտինն ու Նեթանյահուն պայամանավորվել են շարունակել կանոնավոր քննարկումները փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերի շուրջ: