Այսօր ժամը 11-ին ԱԺ տարածքում տեղի կունենա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն. ծաղկեպսակ կտեղադրվի հուշարձանի մոտ: ԱԺ նախագահը և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ամեն տարի այդ օրն այդպես են հարգում զոհերի հիշատակը:
ՀՀԿ խոսնակը նշել է, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։ Նա նաև վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին։
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում տեղի կունենան գյուղապետի նոր ընտրություններ: Այս համայնքում սեպտեմբերի 9-ին անցկացվել էին գյուղապետի հերթական ընտրություններ, որոնց արդյունքներով քվեարկված երկու թեկնածուները` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արային Աբասյանը, ստացել էին 662-ական քվե:
Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետև 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, և մեզ հոշոտում էին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:
« Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»:
Նաիրա Զոհրաբյանը Վարդան Օսկանյան չէ, նա միշտ հրապարակային դաշտում արտահայտել է ԲՀԿ-ի դիրքորոշումը, և սա, թերևս, առաջին դեպքն է, երբ Զոհրաբյանի ասածը կուսակցության կողմից որակվում է՝ որպես «անձնական»: Հնարավոր է, իհարկե, այս իրավիճակի պատճառն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը դեմ լինելով որևէ ձևաչափով Ս. Սարգսյանին սատարելուն, այսկերպ իսկապես արտահայտել է իր անձնական տեսակետը: Սակայն կարևոր է ԲՀԿ-ի արձանագրումը: Գագիկ Ծառուկյանին որպես նախագահի թեկնածու՝ կուսակցությունն առայժմ պաշտոնապես չի համարում:
Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որևէ մեկի խոսքը»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, և մի խումբ պատգամվորներ այսօր այցելել են Երևան քրեակատարողական հիմնարկ, ժողովրդական լեզվով ասած` ԿԳԲ-ի պադվալ, ծանոթանալու այդ հաստատությունում կալանավորների պահման պայմաններին:
«Մեր քաղաքական որոշումն այս առումով արդեն կայացվել է, նույնիսկ հարկ էլ չեմ համարում գնահատական տալ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) նախկինում մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից արված հայտարարությանը։
«Լսելով իմ բհկական գործընկերների բազմազան ու բազմապիսի տեսակետները գալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, հետևյալ հարցն է ծագում. ԲՀԿ-ում անձնական տեսակետներից մինչև պաշտոնական դիրքորոշում ՄԵԿ ՔԱ՞ՅԼ Է, ԹԵ՞ ՄԵԾ ԱՆԴՈՒՆԴ…»:
168.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն լուրերը, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում ինքը ռոտացիոն կարգով փոխարինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հնչեցրած հայտնի հայտարարությունների առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչող գնահատականներին, ասաց.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվե անցկացման մասին տեղեկատվությունը:
ԼՂՀ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին, ըստ news.am-ի` հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
168.am-ն այսօր ԱԺ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` 2008թ. ԲՀԿ-ն պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հինգ տարի հետո ԲՀԿ-ն գո՞ հ է իրենց թեկնածուի գործունեության արդյունքներից, և երկրորդ՝ ԲՀԿ-ն անընդհատ քննադատում է կառավարությանը, բայց երբևէ չեն քննադատում Սերժ Սարգսյանին, արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց քննադատության թիրախը կառավարությունն է, և եթե այն փոխվի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:
«Ես իհարկե, հասկանում եմ հանրային և քաղաքական շրջանակներում եղած մեծագույն հետաքրքրությունը, թե ի՞նչ կորոշի ԲՀԿ-ն, և դա շատ բնական է, որովհետև , այո՛, ԲՀԿ-ի որոշումից շատ բան է կախված լինելու, բայց թույլ տվեք մենք որոշենք այն պահը, երբ կհրապարակենք մեր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ»: Ն. Զոհրաբյանի անձնական դիրքորոշմամբ՝ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գ. Ծառուկյանը;
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագահական ընտրություններից առաջ բոլոր այս հանցավոր կառավարիչների դեմքերը բացվեն: Մեր ժողովուրդն արդեն գիտի, իհարկե, բայց արդեն փաստերով, անհերքելի փաստերով, հենց իրենց հաշվետվությունների վրա հիմնված փաստերով պետք է տեսնի, թե ինչ հանցագործ իշխանավորների հետ գործ ունի»,- ասաց Լ. Զուրաբյանը:
«Ասեմ. այսօր մենք կարող ենք համագործակցել նույնիսկ նույն Սերժ Սարգսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց այսօր և ասել մի բան`եկե´ք նստենք և իրար հետ որոշենք, դուք էլ եք չէ՞ ոնց որ հայ: Եկե´ք համախմբենք, մեր երկիրը հանենք էս վիճակից, եկեք մտածենք` ի՞նչ անենք, որ դրսում 1,2 մլն սոված քաղաքացի չունենանք: Ուրեմն` մեծ սիրով կհամագործակցենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ»:
Հայտարարում ենք, որ հետևողականորեն պայքարելու ենք ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար:
«Մենք թեկնածուի պրոբլեմ չունենք, մենք դրա պակասը չունենք, բայց մեր խնդիրը դա չէ,- նշեց նա` ավելացնելով,- Բոլորն ասում են՝ միասնական թեկնածուն լավ է, եթե այդ միասնական թեկնածուն մերն է: Սա է տրամաբանությունը, սա պետք է կոտրվի, սա պետք է տեղափոխվի այլ հարթություն: Չպիտի սայլը բերվի եզներից առաջ»:
«Եթե ղեկավարը պնդում է, որ չի ներկայացնում խմբակցությունը, բնական է, որ ինքը պետք է լքի խմբակցությունը: Երբ վերջնականապես կհստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, մենք էլ կհստակեցնենք մեր դիրքորոշումը»:
«Չէ, որ դուրս գանք ստանանք, հետո բոլորիդ մեկ-մեկ նենց կլացացնենք, որ կյանքում չեք մոռանա: Մենք տղամարդու պես գնացել ենք, ձեզ որ բռնեցինք, լաց եք լինելու` հոնգուր-հոնգուր, «մամա ջանով»»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:
«Քաղաքական զարգացումներն, առհասարակ, հնարավորինի ու շատ հաճախ անհնարինի արվեստի դրսևորումներ են: Եթե քաղաքական այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, պահանջում է, պարտադրում է, որպեսզի տարբեր քաղաքական ուժեր համագործակցեն գործող ռեժիմի դեմ պայքարելու համար, հետևաբար, դա պետք է արվի: Ես տարակարծություն ունենալ այս հարցում չեմ կարող»,- ասաց Զոյա Թադևոսյանը:
Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հայտարարել է, որ Խաչիկյանը իր ձերբակալության մեջ ո՛չ քաղաքական ենթատեքստ է տեսնում, ո՛չ էլ որևէ կապ այս իրադարձությունների. «Մենք նման բաների հետ չենք կապում, որևէ կապ չունի դրա հետ, ոչ մի կապ: Ոչ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում` այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա :
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և կառավարության կազմում սահմանել փոխվարչապետերի ինստիտուտ՝ ընդլայնված լիազորություններով:
Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը: