«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հռչակագիրը

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամներն այսօրվա ասուլիսում հրապարակեցին իրենց հռչակագիրը: Հռչակագրում մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված է մի խումբ անձանց կողմից, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարը գտնվում է իշխանությունը բռնազավթած անձանց լիաատար վերահսկողության տակ, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը բռնազավթած անձիք չեն հրաժարվում քաղաքացիների նկատմամբ քաղաքական հալածանքի կիրառման արատավոր պրակտիկայից, փատելով, որ Հայաստանի Հանրապետությունում նախկինում եղել ու այժմ էլ առկա են քաղաքական հետապնդումների զոհ քաղբանտարկյալներ, հիմք ընդունելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ 03.10.2012 ընդունած 1900 բանաձևը, որում սահմանված է «քաղբանտարկյալ» ձևակերպումը մենք՝ ՀՀ քաղացիներս, հռչակում ենք Հայաստանն առանց քաղբանտարկյալների նախաձեռնության ստեղծումը:

Մենք միավորվում ենք ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության գաղափարի, դրանից բխող՝ Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսլականի շուրջ: Մենք խստորեն դատապարտում ենք իշխանությանը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես՝ ՀՀ քաղացիական մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահատելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: Հայտարարում ենք, որ հետևողականորեն պայքարելու ենք ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար:

Քաղաքացու իրավունքների ոտնահարմամբ մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական միավորներին ու քաղաքացիներին կոչ ենք անում մինասկան ջանքերուվ մասնացել «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» արշավին»:

Տեսանյութեր

Լրահոս