Նիկոլից բացի, սրա-նրա կոշիկ ո՞վ է լիզել քաղաքական իմաստով. Էդուարդ Շարմազանով

«Բացի Նիկոլից, սրա-նրա կոշիկ ո՞վ է լիզել՝ քաղաքական իմաստով: Պուտինին չէ՞ր 3 տարի շարունակ ասում՝ спасибо, ես հիացած եմ խնդիրները լուծելու ձեր օպերատիվությամբ, հետո՝ Էրդողանին, հետո արանքում՝ Շառլ Միշելին, Մակրոնին, հիմա՝ Չինաստան, առավոտը ԵՄ է գնում, ցերեկը՝ ԵՏՄ, գիշերը՝ ՇՀԿ: Եռաբլուրը ուրիշ երկրների համար է առաջացել, հա՞: Հիմարությունը ես ի՞նչ մեկնաբանեմ»,- այսպես պատասխանեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ լրագրողի հարցին:

«Այս մարդն ազգային մեր նպատակն ուրացող անձնավորություն է: Հայաստանի Անկախության հռչակագրի հիմքերն ուրացող մարդ է, իր թիմով հանդերձ: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է ղարաբաղյան շարժման, վերջ: Ով այդ իդեալներն ուրանում է, նշանակում է՝ ուրանում է Երրորդ Հանրապետությունն ու Անկախության հռչակագիրը: Այո, Նիկոլ Փաշինյանը մի բանում ճիշտ է, որ այսօրվա վիճակը, այսօրվա երկիրն ու առաջվա երկիրը տարբեր են: Առաջ հաղթանակած էր, արժանապատիվ էր, հիմա թուրքական Էրմենիստան է կառուցում: Եթե նախկինում մենք ասում էինք շատ հստակ, բայց շատերը չէին տեսնում կամ չէին լսում, հիմա ով աչք ունի՝ թող տեսնի: Այսօր ցավի օր է, որովհետև մեր երկրորդ հայկական հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանի, կապիտուլյանտների շնորհիվ չկա: Արցախը հայաթափված է: Ինքը մեր ազգային նպատակը, ազգային իղձը քանդել է, սպանել է, հիմա էլ կանգնում ասում է՝ դա շատ ճիշտ է: Ոնց որ մարդ 5 երեխա ունենա, 5-ից 3-ին դնի գերեզմանը, ասի՝ էս երկուսն ինչ լավ են ապրում, այ հիմա արդեն նորմալ է, երեխեք ջան, լավ կապրենք: Հիմարություն է, ինչը մեկնաբանեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար, իսկ այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս