Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ բարձրագույն մարմնում փոխվարչապետների պաշտոնների ավելացման հարց չի քննարկվել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվե անցկացման մասին տեղեկատվությունը:

Ըստ Գ. Սահակյանի` այս մասին նույնիսկ կուլիսային խոսակցություններ չեն եղել: Դիտարկմանը, թե օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այդ հարցը կա օրակարգում, Գ. Սահակյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ կոնկրետ մեր բարձրագույն մարմնում նման հարց չի քննարկվել և ոչ էլ օրակարգի հարց է դարձել»:

Իսկ հարցին, թե արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, և ո՞րն է դրա նպատակը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պիտի դա վերլուծվի, քննարկվի, ու գնահատականներ տալ, ինչո՞ւ  չէ` կարելի է նաև ոլորտային փոխվարչապետներ ունենալ. դա կառուցվածքային փոփոխություն է, և, կարծում եմ, Սահմանադրության հետ կապ չունի դա` փոփոխությունները»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031