ԼՂՀ-ի հակաօդային պաշտպանությունն ի զորու է ոչնչացնել Բաքու ուղևորվող ինքնաթիռները. Մ. Հակոբյան

ԼՂՀ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին, ըստ news.am-ի`  հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

«Իհարկե, փաստացի հակառակորդը կարող է դա անել։ Նա Ստեփանակերտ ուղևորված ինքնաթիռներին հարվածելու զենք ունի։ Բայց ցանկանում եմ հիշեցնել, որ մենք էլ նույնը կարող ենք անել և կործանել Բաքու ուղեւորվող օդանավերը։ Բայց երբեք մեզ նման կարգի հայտարարություններ թույլ չենք տվել, թե «Բաքու ուղևորվող ինքնաթիռներին կստիպենք վայրէջք կատարել», – հիշեցրել է Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի ՀՕՊ-ն այս տարի 2226 ինքնաթիռների է «ուղեկցել» Ադրբեջանի տարածք։ «Այսինքն` այդքան ինքնաթիռներ կարող էինք կործանել։ Օդային տարածքում միմյանց ինքնաթիռները ոչնչացնելու մասին խոսակցությունները լուրջ մարդկանց հարիր չեն, և միջազգային հանրությունը հանդուրժողաբար չի վերաբերվի նման գործողություններին», – ընդգծել է նախարարը՝ հավելելով, թե ինքը մտադիր է օդանավակայանում թռիչքներն սկսելուն պահից Երևան այցելել բացառապես ինքնաթիռով։

«Չեմ կարծում, թե ադրբեջանցինեը կհամարձակվեն իրագործել սպառնալիքները», – ասել է Մովսես Հակոբյանը։

Կայքը հիշեցնում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման, սակայն թռիչքներ դեռ չեն կատարվում։ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը  վերսկսելու հեռանկարը Ադրբեջանոմ հիստերիա է առաջացրել։ Այնտեղից պարբերաբար Ստեփանակերտ մեկնող օդանավերը «կործանելու» կամ «իջեցնելու» սպառնալիքներ են հնչում, որոնք հակասում են Քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային օրենսդրությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031