ՀՀԿ-ում պոռնիկներին պոռնիկ չե՞ն ասում

Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հնչեցրած հայտնի հայտարարությունների առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչող գնահատականներին, ասաց.

«Մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք անցել են անձնական վիրավորանքների, եթե պոռնիկը բարոյական մարդուն անվանարկում է պոռնիկ, դրանից ոչ մի բան չի փոխվում, բարոյական մարդը մնում է բարոյական մարդ, իսկ պոռնիկը ավելի է բացահայտում իր էությունը»:  Նաև հավելեց, թե մարդը չի կարող նեղանալ հաչոցից, վիրավորվել էվոլյուցիոն զարգացմամբ ավելի ցածր գտնվողներից:

Լրագրողներն ավելի ուշ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեցին պատասխանել Լ. Զուրաբյանի վերոնշյալ արձագանքին. «Նույնիսկ պոռնիկներին մենք պոռնիկ չենք ասում, մենք նախահարձակ չենք լինում և ցանկացած դեպքում ընդամենը հակադարձում ենք»,- ասաց Գ. Սահակյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031