Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում Սերժ Սարգսյանին
168.am-ն այսօր ԱԺ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` 2008թ. ԲՀԿ-ն պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հինգ տարի հետո ԲՀԿ-ն գո՞ հ է իրենց թեկնածուի գործունեության արդյունքներից, և երկրորդ՝ ԲՀԿ-ն անընդհատ քննադատում է կառավարությանը, բայց երբևէ չեն քննադատում Սերժ Սարգսյանին, արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց քննադատության թիրախը կառավարությունն է, և եթե այն փոխվի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ի պատասխան, Ն. Զոհրաբյանն ասաց. «ԲՀԿ-ի բոլոր քայլերը տվյալ ժամանակի մեջ տվյալ իրադրությունում եղել են ճիշտ: Երկրում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, և ԲՀԿ-ն մշտապես իր անհամաձայնությունն է հայտնել տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությա վերաբերյալ»: