Էրդողանը գիտի՝ ինչպես դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, ըստ նրա՝ Անկարան դա ասում է զինված բախումների «առաջին օրվանից»։

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը բանակցություններ են վարել երկուշաբթի օրը Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի «լուսանցքներում»։ Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգը, մասնավորապես՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Թուրքիան միշտ հավատացել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է ավարտվել բանակցությունների միջոցով»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս