«Դուրս կգաք փողոց, կստանա´ք». Մանվել Բադեյան

Այսօր մամուլի ասուլիսում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի միջև քաղաքական բանավեճի ժամանակ Գ.Եղիազարյանը, խոսելով վերջին խորհրդարանական ընտրությունների մասին և մատնանշելով ընտրակաշառքի փաստը, ասաց, որ այս պարագայում խոսել ընտրությունների և այդպիսի ընտրություններով իշխանության գալու մասին հնարավոր չէ խոսել, ինչին ի պատասխան Մանվել Բադեյանը հարցրեց. «Իսկ ո՞րն է ձևը»:

Ի պատասխան, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ձևը հետևյալն է.ընտրությունների օրը ով մի մարդու նման ձայն է տվել ի դեմս իշխանությունների, դուրս է գալիս փողոց, կանգնում է և պահանջում: Երբ մարտի 1-ին ես, Սասունը, Հակոբը, թև-թևի տված պահում էինք, որ 18 տարեկան աղջիկներին տանկերի տակ չտան, այս անգամ չենք պահի»:

Մանվել Բադեյանն էլ հակադարձեց` ասելով. «Դուք ասում եք` նշանակություն չունի` էն նախագահը քանի ձայն հավաքած կլինի, մենք 100 լինենք, 1000 լինենք, 100 հազար, թե 300 հազար լինենք, դուրս ենք գալու փողոց: Դուրս կգաք, կստանա´ք »

«Չէ, որ դուրս գանք ստանանք, հետո բոլորիդ մեկ-մեկ նենց կլացացնենք, որ կյանքում չեք մոռանա: Մենք տղամարդու պես գնացել ենք, ձեզ որ բռնեցինք, լաց եք լինելու` հոնգուր-հոնգուր, «մամա ջանով»»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս