«Ժառանգությունը» սպասում է Ալեքսանդր Արզումանյանի որոշմա՞նը

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է մի շարք պարտավորություններ: «Հետևաբար, եթե կան անձինք, ովքեր կխախտեն «Ժառանգություն» խմբակցության անդամի պարտականությունները, ապա նրանք էլ չեն կարող ներկայացնել «Ժառանգություն» կուսակցությունը: Պայմանավորվածություններն ու պարտավորությունները նույն շղթայի մեջ են»:

Հարցին, թե ինչպե՞ս է խախտել պայմանավորվածությունները Քոքոբելյանը, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ինքը պետք է հրաժարական ներկայացներ՝ չի ներկայացրել, այլ հարցերի շուրջ էլ են եղել պարտավորություններ, որ նա պետք է ստանձներ՝ մարդը չի կատարել: Օրինակներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր խմբակցության աշխատանքները կազմակերպելիս մենք բոլորս պետք է իմանանք՝ ով որտեղ է, ի՞նչ գործուղում է գնալու… այս դեպքում ևս եղել է խախտում` առանց որևիցե նախապես զգուշացման կամ հիմնավորման»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, թե այդտեղ միջկուսակցական խնդիր չկա: «Այլ հարց է, որ մեր կողմից հայտարարվել է, որ Խաչիկ Քոքոբելյանը չի ներկայացնելու «Ազատ դեմոկրատները: Եթե չեն ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը», դե ֆակտո ներկայացնելու են «Ազատ դեմոկրատները», մենք մեր դիրքորոշումը հնարավոր է հստակեցնենք»:Ըստ նրա` խմբակցությունից նրանց հեռացնելու պահանջ չկա, քանի որ` «եթե ղեկավարը պնդում է, որ չի ներկայացնում խմբակցությունը, բնական է, որ ինքը պետք է լքի խմբակցությունը: Երբ վերջնականապես կհստակեցվի, թե Ալեքսանդր Արզումանյանն ինչ դիրքորոշում է ունենալու, մենք էլ կհստակեցնենք մեր դիրքորոշումը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս