Բաժիններ՝

Սուդանի գյուղերից մեկում սողանքից հետո միայն 1 մարդ է ողջ մնացել, 1000 մարդ զոհվել է

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել՝ առնվազն 1000 մարդու կյանք խլելով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տվյալ հատվածը վերահսկող զինված խմբավորման ներկայացրած տվյալները:

Երկրի արևմուտքում գտնվող Թարսին գյուղն օգոստոսի 31-ին ամբողջությամբ անցել է հողի տակ։ Ողջ է մնացել միայն մեկ մարդ։

«Սուդանի ազատագրական շարժում/բանակ» խմբավորումն օգնության համար դիմել է ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս