«Հայ ժողովրդի արգանդը ցամաքել է, ուրիշ մեկը չկա՞, բացի քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուից»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշեց, թե առաջիկա նախագահական ընտրություններին ժողովուրդը չպետք է գերի դառնա  10.000 դրամի, և մի տասը օրվա հարցը լուծի:

«Դրանից ձեռնպահ մնացեք, զսպեք ձեզ այդ գայթակղությունից, և շատ արագ կունանանք բոլորի համար նորմալ, լավ երկիր: Սա պետք է կարողանանք համոզել, ապացուցել մեր ժողովրդին, և դրա հաար պետք է լինի նաև այն ուժը, որն այդ գաղափարներն իրականացնելու հավատը կներշնչի, համոզումը կառաջացնի: Սա է խնդիրը: Այս հարցը քանի չի ուծվել, մնացած ամեն ինչն այս դաշտում կոնյուկտորային բնույթ ունեցող խնդիրներ են»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ որպեսզի նախագահի թեկնածուի հարցը չդառնա քննարկման խնդիր, իրենք չեն խոսում իրենց թեկնածուի մասին: «Մենք թեկնածուի պրոբլեմ չունենք, մենք դրա պակասը չունենք, բայց մեր խնդիրը դա չէ,- նշեց նա` ավելացնելով,- Բոլորն ասում են՝ միասնական թեկնածուն լավ է, եթե այդ միասնական թեկնածուն մերն է:  Սա է տրամաբանությունը, սա պետք է կոտրվի, սա պետք է տեղափոխվի այլ հարթություն: Չպիտի սայլը բերվի եզներից առաջ»:

Ըստ նրա՝ կարելի է գտնել մեկ չեզոք թեկնածու: «Ի՞նչ, ուրեմն՝ հայ ժողովրդի արգանդը ցամաքել է, ուրիշ մեկը չկա՞, բացի քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուից: Մենք այդպես չենք դիտում հարցը»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս