Կոտայքում «Honda»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և ծառերին
                                    Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել ու բախվել ծառերին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    