Հուշագրի հարցը ԲՀԿ-ում գոյություն չունի
Այսօր ԱԺ ճեպազրույցում ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, որտեղ խոսվում էր ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն հուշագրի մասին՝ նշեց. «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ուժի մեջ է Սևրի պայմանագիրը, և եթե փորձենք շարունակել նույն Տիգրան Սարգսյանի տրամաբանությունը, ապա պետք է ասել, որ Տ. Սագսյանը շարունակումէ մնալ ԱԺՄ անդամ, և ելնելով այդ տրամաբանությունից՝ նա պարտավոր է պաշտպանել ԱԺՄ անդամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Իրականում հուշագրի հարցը ԲՀԿ-ում գոյություն չունի: Այդ հարցն ավելի շատ գնահատվում է ԲՀԿ-ից դուրս: Մեզ համար շատ պարզ է, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, խոսքը մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո է, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի խոում նախագահական ընտրությունների մասին, Ն Զոհրաբյանը պատասխանեց. «Ես իհարկե, հասկանում եմ հանրային և քաղաքական շրջանակներում եղած մեծագույն հետաքրքրությունը, թե ի՞նչ կորոշի ԲՀԿ-ն, և դա շատ բնական է, որովհետև , այո՛, ԲՀԿ-ի որոշումից շատ բան է կախված լինելու, բայց թույլ տվեք մենք որոշենք այն պահը, երբ կհրապարակենք մեր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ»: Ն. Զոհրաբյանի անձնական դիրքորոշմամբ՝ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գ. Ծառուկյանը;