Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ` այս մասին Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ, կուզենային հստակ և կարդինալ փոփոխություն՝ տարակույս չկա։ Բայց միևնույն ժամանակ այն, որ Գագիկ Ծառուկյանն ինքն անձնապես այստեղ հարց չի որոշում և սպասում է ուժերի վերադասավորումների, կարծում եմ՝ դա էլ վաղուց վերլուծված, հասկացված և ընկալված է, և մեծ հաշվով այդ ընկալումը նաև հանրության մեջ կա։ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ կնստի և հարսանիքների հրավերներին կմասնակցի, և ախպերության ու թագավորության կենացները կխմեն. այստեղ որևէ անակնկալ չկա»:
Թերթի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թերթը հրատարակչությանը ավելի քան 20 հազար մանաթ (մոտ 25․4 հազար դոլար) է պարտք, որը չի կարողանում վերադարձնել՝ ֆինանսական ծանր կացության պատճառով:
Բրիտանական «The Independent» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Գերմանիան և Ռուսաստանը մշակում են խաղաղության գաղտնի ծրագիր, որի նպատակը Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման կայացումն է:
«Ես չեմ ուզում, որ տեղի ունեցածն ազդի Ռուսաստանի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի վրա, որ դրա պատճառով ԼՂՀ բնակչությունը թշնամությամբ և ատելությամբ լցվի Ռուսաստանի հանդեպ: Պետք է հասկանանք, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են նման տրամադրությունների առաջացմամբ, և հնարավոր է, որ նրանց անմիջական աջակցությամբ է տեղի ունեցել Հայրապետյանի կալանավորումը: Կարծում եմ՝ Ռուսաստանի իշխանությունը կգտնի իրավական մեխանիզմներ՝ խնդիրը լուծելու և Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար»,- ասում է ԼՂՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը:
Ուկրաինայի խորհրդարանն այսօրվա նիստում չի ընդունել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Վարչապետին պաշտոնանկ անելու օգտին կողմ է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր:
«Հայկական կողմից գործում են միայն ռազմական ուժով Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը զսպելու մեխանիզմներ: Դիվանագիտությունը բավականին պասիվ վիճակում է և որևէ կերպ չի նպաստում Ադրբեջանի այս քաղաքականությունը կանխելու գործին: Աշխատել միջազգային հանրություն կոչեցյալի հետ, որը շատ ամորֆ վիճակում է գտնվում, հնարավոր չէ»:
Հայաստանում նույնիսկ իշխանությունն է հայտարարում, թե կա հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտություն և մենաշնորհների դեմ պետք է պայքարել:
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին»:
ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի զեկույցում Հայաստանի դիրքի անփոփոխ մնալու խնդիրը (ինչպես և անցած տարի` 87-րդ տեղում է) ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով կապած է կրթության ոլորտի հետ:
«Ազգային ժողովի հինգերորդ գումարման այս տարվա գարնանային նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը, ըստ parliamentmonitoring.am կայքի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»:
«Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին»:
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է:
Քննարկման մասնակիցները հետաքրքրվել են, թե, օրինակ, հնարավո՞ր է՝ համաժողովրդական հանրաքվեի դրվի կուտակային կեսաթոշակային համակարգի վերացման հարցը, ինչին հանձնաժողովի որոշ անդամներ դրական են պատասխանել: Չնայած քննարկման որոշ մասնակիցներ էլ անվստահություն են հայտնել նման հանրաքվեների նկատմամբ՝ ասելով, որ դրանք շատ հեշտությամբ կկեղծվեն, և իշխանություններն իրենց ուզածը կանցկացնեն՝ ներկայացնելով, թե դա ժողովրդի նախաձեռնությունն էր, կամ ժողովուրդն ինքն է կողմ արտահայտվել այդ նախաձեռնությանը:
«Առայժմ Ռուսաստանի նախագահը, կարծես, պարտավորվել է ոչ թե լուծել, այլ սրել իրավիճակը և նույնիսկ ստեղծել նոր հակամարտություններ, ինչպես, օրինակ, արևելյան Ուկրաինայում»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց Մեթյու Բրայզան:
«Այդ ոչ իշխանական ուժերը էդ հաջորդ քայլը չունեն, այսինքն՝ եթե դու գնում ես ուժային եղանակով իշխանության փոփոխությանը, ապա դու համապատասխանաբար պետք է փոխես քո հռետորաբանությունը եւ պետք է կոնկրետ քայլեր կատարես եւ համապատասխան կոչով դիմես հանրությանը։ Սակայն մենք տեսնում ենք, որ նման բան չկա»։
Առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը (ԵՄ) և նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ էներգետիկայի, ֆինանսական և ռազմական ոլորտներում: Հայտնում է բրիտանական BBC-ն:
Իրաքի կառավարությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ` ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու շուրջ: Զենքի առաջին խմբաքանակն արդեն հասել է Իրաք: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը: Նշվում է, որ Ռուսաստանը Իրաքին տրամադրելու է մասնավորապես հրետանային և ականանետային զինատեսակներ:
Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:
«Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում…: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա»
Նրանցից մեկը հանդիսանում է ՌԴ քաղաքացի (Դիլգամ Ասկերով), իսկ մյուսը՝ Ադրբեջանի (Շահբազ Գուլիեվ):
2014թ. օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների 1-ին փուլը: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր):
«Ազգային ժողովի 2014թ. գնումների պլանով նախատեսված է այս տարվա ընթացքում մինչև 105,5 մլն դրամ ծախսել աշխատակազմի հեռախոսային ծառայություններից օգտվելու համար»:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ»:
Եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա դա կլինի ոչ թե քառյակի, հնգյակի կամ «ժողովրդի» հերոսական պայքարի արդյունք, այլ Կրեմլի ձեռնարկած փոփոխություն, որը կատարվում է, ընդգծեմ, նույն թիմի շրջանակներում:
Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող:
«Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է դառնալ Արագածոտնի մարզպետ»: