
Ռուս դատախազները Գյումրիի սպանությունների գործով կարող են հանդես գալ որպես մեղադրող կողմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական դատախազության ներկայացուցիչները կարող են Գյումրի աղմկահարույց սպանությունների գործով հանդես գալ որպես մեղադրող կողմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրեդինսկին: Նա հավելել է, որ այդ մասին խոսակցություններ չեն եղել, սակայն կարծում է, որ դա հնարավոր է, և զինդատախազությունը պատրաստ է միանալ այդ գործընթացին: