Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները
«Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:
Ո՞վ ա Հմայակ Հովհաննիսյանը: Ես հարցնում եմ` իսկ ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը: Չեմ կարողանում հիշել, թե ում խոսքերն են դրանք, որ լուրջ ընդունեմ: Ես նման մարդ չեմ ճանաչում քաղաքականության մեջ:
Վաղը կարող են մեզ համար շատ ավելի վատ իրադարձություններ տեղի ունենալ` Ղարաբաղի հարցով և այլն: Ի՞նչ է, մենք պետք է նստենք և մեղադրե՞նք սրան-նրան: Եկեք տեսնենք, թե ո՞րն էր հիմնական պատճառը, որ մենք չկարողացանք դա կանխել:
Օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել` Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը և դրան հետևած իրադարձությունները քննարկելու նպատակով:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- ասաց նա:
«Ահաբեկություն ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ չի եղել: Ինչ վերաբերում է, որ քաղաքապետին, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին են ահաբեկել, ես վստահորեն ասում եմ, որ նման բան չի եղել: Եթե լուրեր են տարածվել, թե շըստոյից, ոստիկանության վեցերորդ բաժնից, յոթերորդ բաժնից են եկել, չգիտեմ, նմանն խոսակցություններ կան, ես վստահեցնում եմ, պատասխանատու հայտարարում եմ, որ նման բան չի եղել…»
Այս շաբաթը մռայլ եղավ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հույս ունեին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը խաղաղ լուծում կստանա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորապես սադրիչ քայլ արեց` ներում շնորհելով Հունգարիայում հայ սպայի սպանության համար դատապարտված և հայրենիք վերադարձած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին:
«Սաֆարով» գործողությունը ի վերջո բազմաթիվ հիմնավորյալ տվյալներ է տրամադրում հայկական կողմին բոլորին համոզելու՝ հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին: Սաֆարովի հերոսացումը ստորագրելով` Ալիևը ի՛նքը անձամբ ստորագրեց այդ անհամատեղելիությունը:
Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը։
«Ֆրանսիան, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, կարծում է, որ այս որոշումը կարող է լրջորեն վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ջանքերին եւ կողմերի միջև վաստահության մթնոլորտի ստեղծմանը»,- նշված է հայտարարության մեջ:
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին նախագահ Հասմիկ Մարանգոզյանին ընտրական հանձնաժողովի շենքում ծեծել են հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Փխակաձեն և «Բիձինիա Իվանիշվիլի – Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան:
Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշման ուժեղացումը հանդիսանում է Օբամայի պատասխանը` ընդդեմ հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի քննադատության: Հանրապետականների առաջնորդը, ինչպես նաև Իսրայելի ներկայացուցիչները, բազմիցս մեղադրել են Սպիտակ տան ղեկավարին Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ պասիվության դրսևորման մեջ:
Սա խմբի արդեն երկրորդ հանդիպումն է. մասնակցություն կունենան 60 երկրի ներկայացուցիչներ: Համաժողովի համանախագահներն են Գերմանիան և ԱՄԷ-ն: Միջոցառումը կբացի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:
ավելի ճիշտ կլիներ, եթե ԱԺ արտահերթ նիստն անցկացվեր ոչ թե բաց, այլ փակ ռեժիմով, և դրանում քաղաքական ուժերի ներկայացուցիչները` իսկապես վեր կանգնելով կուսակցական շահերից, ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլեր առաջարկեին, արտաքին քաղաքական զարգացումներում, մասնավորապես` ղարաբաղյան խնդրի հետ կապված, այս հարցը շահեկան դիրքերից ներկայացնելու «ներքին դերաբաշխում» կատարեին:
Չի բացառվում, որ «Ժառանգություն» կուսակցությունը ԱԺ արտահերթ նիստում հանդես գա իր օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման վերաբերյալ: Այս մասին 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Հայաստանը ակնկալում է, որ այս անգամ Եվրոպայի խորհուրդը օպերատիվ և համարժեք կերպով կարձագանքի այդ անընդունելի իրադարձություններին, որոնք ոտնահարում են արդարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքը և մարտահրավեր են նետում Եվրոպայի խորհրդի արժեհամակարգի և պարտավորությունների բուն էությանը:
«Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ: Եթե Քոչարյանն ինքն ասած լիներ, որ ուզում է վերադառնալ, ուզում է թեկնածու լինել, նոր կարելի էր կարծիք հայտնել, բայց նման հայտարարություն դեռևս չկա»: Իսկ հարցին` շարունակո՞ւմ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, պատասխանել է. «Այո, երբ առիթ լինում է, հանդիպում եմ»:
«Հետաքրքիր է` եթե հայ սպային ռուսը սպաներ` ի՞նչ էինք ասելու: Երևի էլի ասելու էինք` ՆԱՏՕ-ի դեմ չէր, այլ` թուրքերն էին սովորեցրել, ու հայի դեմ էր: Սա բացահայտ դեբիլի պահվածք է: Այսինքն`մի ողջ ժողովուրդ ադեկվատ չի տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Բայց դեբիլներին դաշնակից չեն ընտրում, միայն խղճում են»
Այստեղ հստակ քաղաքականություն կա՝ ներադրբեջանական ոգևորության ալիքը բարձրացնելու: Սա, փաստորեն, պարտված կողմի հաշվարկ է, որ, երբ Արցախյան ճակատի ուղղությամբ ոչինչ կհաջողի իրականացնել, երբ հրադադարի խախտումները որևէ արդյունքի չեն հանգում, երբ դիվերսիոն գործողությունները չեզոքացվում են, երբ հայկական սահմանի վրա կատարված ոտնձգությունները կստանան համարժեք պատասխան, պետք է Արցախի սահմաններից շատ հեռու մի գործողություն իրականացնել, որը կսփոփի բարոյալքված հոգիները:
Սաֆարովի գործում Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին կարծիքը գնալով կարծես հաստատվում է: Համենայնդեպս, Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողություններով (լայն իմաստով` անգործությամբ) ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակում շատ որոշակի նպատակներ են հետապնդում:
Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:
Համանախագահները երկու արտգործնախարարներին մեկ անգամ ևս հայտնել են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են հայտարարել հունիսի 19-ին Լոս Կաբոսում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մոնղոլ առաջնորդը զննում միջուկային կենտրոնում տեղադրված ցենտրիֆուգները:
Իրականում դատավորները պետք է բացարձակ կախվածություն ունենան Սահմանադրությունից և օրենքներից և բացարձակ անկախ կլինեն իշխանության մյուս թևերից, այդ թվում՝ նախագահից: Հայաստանում, սակայն, ճիշտ հակառակն է. դատավորները բացարձակ կախվածության մեջ են գործադիր իշխանությունից, ինչը նրանց հնարավորություն է տալիս բացարձակ անկախություն ունենալ Սահմանադրությունից, օրենքներից և ՀՀ քաղաքացուց:
Լրատվամիջոցների հանդիպման թեման երկու հեռուստաընկերությունների միջև համագործակցության նոր ծրագրերն են:
Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում ներդրումներ անել պետական պարտատոմսերում ու Հունգարիայի այլ ֆինանսական գործիքներում»,- ասված է ֆոնդի` այսօր տարածած հաղորդագրությունում: