
Ուորլիքը ողջունել է Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպաններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ.
«Մենք ողջունում ենք երկու նոր դեսպաններին՝ Հայաստանում (ԱՄՆ-ի) դեսպան Ռիք Միլսին ու Ադրբեջանում (ԱՄՆ-ի) դեսպան Բոբ Սեկուտային: Անհամբերությամբ սպասում եմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նրանց հետ համատեղ աշխատելուն»: