Բաժիններ՝

«Գազպրոմը» չի հրաժարվում ադրբեջանական գազից

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը շարունակելու է գազ գնել Ադրբեջանից: Այս մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» ներկայացուցիչը. «Գազի գնումն իրականացվելու է նախկին պայմանավորվածություններին ու գործող պայմանագրին համապատասխան»:

Ավելի վաղ «Գազպրոմի» ներկայացուցիր Ալեքսանդր Մեդվեդևը Հոնգկոնգում հայտարարել էր, որ ընկերությունը կարիք չունի արտասահմանից գազի մատակարարումների ու պլանավորում է 2015 թվականին գրեթե 10 միլիարդ խորանարդ մետրով կրճատել Թուրքմենստանից ու Ուզբեկստանից գազի մատակարարումները և դրանք փոխարինել սեփական գազով:

Ընկերությունում ընդունել են, որ 2014 թվականին «Գազպրոմը» զգալիորեն նվազեցրել է գազի արտահանումը: Եթե 2013 թվականին արտահանվել էր 217.7 միլիարդ խորանարդ մետր գազ, ապա նախորդ տարի այն կազմել է 147.2 միլիարդ խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ 2014 թվականին գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները նվազել են 18.6 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս