Սոբյանինը պահանջել է Մոսկվայում թույլ չտալ սննդամթերքի գնաճ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարծում է, որ սննդամթերքի կայուն գները կարևոր գործոն են մայրաքաղաքի բնակիչների համար.
«Բնականաբար, այստեղ չկա բացարձակ որևէ բաղադրատոմս: Եվ այնուամենայնիվ, մենք պետք է վերահսկող մարմինների հետ համատեղ մոնիթորինգի ենթարկել մեր սննդի խանութների գները»:
Ներկայացնելով Մոսկվայի կառավարության ընթացիկ տարվա հակաճգնաժամային պլանը` Սոբյանինը հանձնարարել է աջակցել քաղաքային շուկա սննդմաթերք մատակարարելուն` ստեղծելով բարեխիղճ մրցակցություն և այդպիսով ազդելով գների վրա.
«Չպետք է մոռանանք նաև այն մասին, որ սննդամթերքի ոլորտում հումքի մի շարք տեսակների գներն ավելացել են, ինչը վերաբերում է նաև հացահատիկին: Մենք պետք է սննդային արդյունաբերության արտադրողներին աջակցենք, որ այդ գները լինեն ընդունելի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե 2014 թվականի դեկտեմբերից Մոսկվայում փակվել է մոտ 900 ռեստորան: