Դաունի համախտանիշով ծնված Լեոյի հայրն առաջին ամուսնությունից ունի 4 զավակ, որոնց չի տեսել 2011 թվականից

Daily Mail-ի փոխանցմամբ` հայրը, ով վստահեցնում է, որ իր կինը հրաժարվել է իր նորածին որդուց նրա համար, որ նա ունի Դաունի համախտանիշ, չորս երեխա ունի նախորդ ամուսնությունից, ընդ որում` նրա դուստրը նույնպես ծնվել է Դաունի համախտանիշով:

Սամուել Ֆորեսթն ու նրա կին Ռուզանա Բադալյանն ամուսնալուծվել են իրենց որդու` Լեոյի ծնվելուց մեկ շաբաթ անց, ով հունվարի 21-ին Հայաստանում ծնվել է Դաունի համախտանիշով: Պարոն Ֆորեսթը հայտարարել է, որ իր 18-ամսյա կինը երեխայից հրաժարվել է նրա համար, որ նրա ընտանիքն ամաչում է այդ վիճակից:

Ֆորեսթը դրամահավաք է կազմակերպել` Լեոյին հայրենի Նոր Զելանդիա բերելու համար և արդեն իսկ հավաքել է ավելի քան 490.000 դոլար: Ֆորեսթը Նոր Զելանդիան լքել է 4 տարի առաջ` ամուսնալուծվելուց հետո: Այդ ամուսնությունից նա ունի 3 դուստր և 1 որդի: Նրա կրտսեր դուստրը ծնվել է Դաունի համախտանիշով, ինչպես և 3 շաբաթ առաջ ծնված նրա որդի Լեոն:

Ֆորեսթը կնոջ ու երեխաների հետ բնակվել է Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում և հանդիսացել է Բացառիկ միաբանություն աղանդի (եկեղեցու) անդամ։ Ամուսնալուծվելուց հետո նա հեռացվել է եկեղեցուց, նրան արգելել են տեսակցել իր չորս երեխաներին, որոնց տարիքը կազմում է 6-15 տարեկան:

Ֆորեսթն իր ընտանիքի ամուսնալուծության համար մեղադրում է Բացառիկ միաբանությանը` գտնելով, որ միտումնավոր են փլուզել իր ընտանիքը: Նրա ընտանիքի անդամները նույնպես հանդիսանում են միաբանության անդամներ: Ֆորեսթն առաջին ամուսնությունից ունեցած իր չորս երեխաներին չի տեսել 2011 թվականից, երբ խզվել է նրանց կապը:

Դա եղել է պատճառներից մեկը, ինչի համար նա լքել է Նոր Զելանդիան ու մեկնել է Հայաստան: Նա որևէ կապ չի ունեցել իր երեխաների հետ և իր համար որևէ ապագա չի տեսել Նոր Զելանդիայում, ինչը շատ է վշտացրել նրան: Ֆորեսթը Ռուզան Բադալյանին հետ ամուսնացել է 18 ամիս առաջ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուզան Բադալյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հղիությունն ընթացել է շատ նորմալ, կատարել են բոլոր հետազոտությունները, նույնիսկ նշված հիվանդության համար անհրաժեշտ հղիության թեստը, բայց երեխան ծնվել է Դաունի համախտանիշով, ինչը շոկ է պատճառել բոլորին, նույնիսկ բժիշկներին, որոնք, ըստ Ռուզան Բադալյանի, 9 ամիս հոգատար հետևել են իր հղիության ընթացքին:

1 3 4 5 6 7 8շ2568290500000578-2946809-Happier_times_The_couple_have_only_been_married_18_months_but_ar-a-32_1423537105012

25764A9A00000578-2943744-image-a-5_1423403754640

Տեսանյութեր

Լրահոս