«Ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվան չի ցանկանա մեկ այլ պատերազմ Ղարաբաղում. դա ձեռնտու է միայն Ադրբեջանին». ամերիկացի միջազգայնագետ

«Սադրելով իրավիճակը Ղարաբաղի շուրջ՝ Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ ստանալ բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենը (Mark Dietzen)` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու՝ Արևմուտքի հնարավորություններին:

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները տրվում են Ռուսաստանի ազդեցությանը` հետևելով իրենց երկրների ազգային շահերին: Ըստ նրա, մի շարք պատճառներով Արևմուտքը սահմանափակված է Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ նվազեցնելու հարցում: Ամերիկացի միջազգայնագետը թվարկեց, թե ինչպես է 2014թ. Հայաստանը, ավարտին հասցնելով ԵՏՄ անդամակցության գործընթացը, 2010թ. երկարաձգելով Գյումրիի ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը՝ ընդլայնել Ռուսաստանի ազդեցությունը: Մարկ Դիթզենի խոսքով` ՀՀ իշխանությունների տեսանկյունից՝ ՌԴ ազդեցությունը պետք է հանդուրժել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի ապահովման համար: Ադրբեջանը, ըստ նրա, Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, թեև այս դեպքում Արևմուտքը ևս սահմանափակ է:

«Միակ բաղադրատոմսը, որը գերտերության ազդեցությունը կսահմանափակի, դա քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում այնքան ամրություն ձեռք բերելն է, որն անհրաժեշտ է սեփական ուժերի վրա հույսը դնելու համար»,- ասաց նա:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս լարվածությունից` ասաց, որ դրանով որևէ գերտերություն հետաքրքրված չէ: Ինչ վերաբերում է Արևմուտքին, Դիթզենի խոսքով, կան էներգետիկ շահեր Ադրբեջանում, և Արևմուտքը չէր ցանկանա դրանք տապալել հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ:

«Ավելին, Ռուսաստանն ու Արևմուտքը ներկայումս զբաղվում են ուկրաինական հակամարտությամբ, և Մոսկվան, բնականաբար, չի ցանկանա մեկ այլ պատերազմ իր սահմանների մոտ: Կրկնեմ, որ ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ Արևմուտքը չեն ցանկանում լարվածություն այս հակամարտությունում, բացի Ադրբեջանից»,- ասաց միջազգայնագետ Մարկ Դիթզենը:

Ամբողջական հարցազրույցը` այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս