
Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ԼՂ-ի հարցը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի ՊՆ-ի բարձրաստիճան պատվիրակությանը, որը գլխավորում է գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթինը, որին ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը ներկայացրել է որպես Թուրքիայի ՊՆ-ի գլխավոր քարտեզագիր:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանն ուղղված միջոցները, նրանց կապերի հեռանկարները:
Բացի այդ, ընդգծվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը: