Բաժիններ՝

ԵՄ-ը հուսով է դոնոր երկրների կոնֆերանսի ժամանակ Ուկրաինայի համար հավաքել 15 միլիարդ դոլար

Die Welt-ի փոխանցմամբ` դոնոր երկրները հուսով են Ուկրաինայի համար ապրիլին Կիևում անցկացվելիք կոնֆերանսի ժամանակ հավաքել Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական օգնություն: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի տնտեսությունը փրկելու համար պահանջվում է 15 միլիարդ դոլար:

Դոնոր երկրների կոնֆերանսին մասնակցելու են ԵՄ-ի, ԱՄՀ-ի, ՄԱԿ-ի, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչները, որոնք մտադիր են հավաքել առնվազն 15 միլիարդ դոլարի օգնություն:

Որպես անհրաժեշտ պայման է նշվում Ուկրաինայի կառավարության կողմից բարեփոխումներ անցկացնելն ու երկրում առկա կոռուպցիայի դեմ պայքարում հետագա քայլեր ձեռնարկելը:

Կոնֆերանսի նախապատրաստման համար հաջորդ շաբաթ Կիև կժամանեն ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս