Բաժիններ՝

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն գլխավորելուն հավակնում է 131 մարդ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի համար ստացվել է 131 հայտ: Այս մասին հայտարարել է բյուրոյի ներկայացուցիչ Եվգենի Զախարովը: Նա մանրամասնել է, որ հայտերի ստացման ժամկետը լրանում է վաղը, ինչից հետո ընտրություն կկատարվի թեկնածուների թվում:

Զախարովն ընդգծել է, որ տեղյակ չէ, թե արդյոք թեկնածուների թվում կան օտարազգիներ` հավելելով, որ դրա համար օտարազգին պետք է Ուկրաինայի քաղաքացիություն ստանա մինչև փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի սպառվելը, այսինքն մինչև փետրվարի 11-ը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դեռ չի հանդիսանում Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն գլխավորելու թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս