Բաժիններ՝

ԱՄՆ-ը ռազմաբազա է հիմնելու Էրբիլում

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ռազմաբազա է հիմնելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլի մոտ: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության՝ Փեշմերգայի հարցերով նախարարության խոսնակ Հելգութր Հիքմեթը:

Նրա խոսքերով՝ ռազմաբազան ստեղծվելու է «Իսլամական պետության» դեմ ձևավորված միջազգային դաշինքի ավիագործողություններին լոգիստիկ աջակցություն ապահովելու համար: Նշվում է, որ Էրբիլում ամերիկյան ռազմաբազայի ստեղծման հարցն օրակարգ է եկել 2014 թվականի հոկտեմբերին, սակայն առաջին անգամ է պաշտոնապես բարձրաձայնվում այդ մասին:

Հիքմեթն ընդգծել է, որ տեղի ինքնաթիռները «Իսլամական պետության» դեմ օգտագործվում են հետախուզական ու հետևելու նպատակներով, և պատրաստ են աջակցել ավիահարվածներից հետո բազա վերադարձող ինքնաթիռներին:

Այն բանից հետո, ինչ զինյալները մահապատժի ենթարկեցին հորդանանցի օդաչու Մուազ Կասաբեհին, միջազգային դաշինքի անդամ երկրները և մասնավորապես ԱՄԷ-ն օրակարգ մտցրին լոգիստիկ ու փրկարարական բազաների հիմնման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս