2014 թվականի դեկտեմբերից Մոսկվայում փակվել է մոտ 900 ռեստորան
RBC-ի փոխանցմամբ` նախորդ տարվա դեկտեմբերից Մոսկվայում փակվել է մոտ փակվել է մոտ 900 ռեստորան, ինչը կազմում է Ռուսաստանի մայրաքաղաքի հանրային սննդի շուկայի 8 տոկոսը:
Դրա հիմնական պատճառներից մեկը բնակչության գնողունակության անկումն է: Մյուս պատճառների թվում են բարձր վարձավճարները ու արևմտյան երկրներից սննդամթերքի ներկրման վրա դրված արգելքը:
Ռուսաստանի Ռեստորանատերերի ու հյուրանոցատերերի նախագահ Իգոր Բուխարովը կարծում է, որ մինչև գարուն կարող է փակվել մինչև 3000 մոսկովյան ռեստորան ու սրճարան (շուկայի 30 տոկոսը): Բուխարովն ընդգծել է, որ ճգնաժամը գրեթե որևէ կերպ չի շոշափի էլիտար ռեստորաններն ու արագ սննդի կետերը: