Ուորլիքի խոսքերով՝ այդ հարցում ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է:
Ինդոնեզիայի Ճավա կղզու արևելյան հատվածում գտնվող այդ հրաբուխը յուրահատուկ է նրանով, որ այն պարունակում է վիթխարի քանակությամբ մաքուր ծծումբ, ինչն էլ գիշերային ժամերին ձեռք է բերում կապույտ երանգ:
Շտեֆան Ֆյուլեն իր երկօրյա ուկրաինական այցի արդյունքներով հայտարարություն է տարածել:
Համապատասխան հրամանները հրապարակվել են երկրի նախագահի կայքում:
Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽ ԽՎ նստաշրջանը։ Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, սակայն, արդյոք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, և՞ս կմեկնի Ֆրանսիա։
Ջրաշխարհով բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը սառեցվել է դեռևս 2001 թվականին:
Սիմոնյանը պարբերականին հայտնել է, որ իր հիմնական առաջադրանքը ռուսական առաջնակարգ ներդրումային բանկ դարձնելն է:
Այս մասին հայտարարել է Դավոսում գտնվող Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Մարդիկ դրանք տեսնելիս ասում են Wow!, մի՞թե դրանք իրական են:
Ակնկալվում է, որ այսօր Եգիպտոսում կգրանցվի բռնությունների կտրուկ աճ՝ կապված 2011 թվականի եգիպտական հեղափոխության հերթական տարեդարձի հետ:
Դրա համաձայն, Չինաստանը նախորդ տարի գնել է 1189.8 տոննա թանկարժեք մետաղ:
Այս մասին հայտարարել է տվյալ գերատեսչության ղեկավար Էդուարդ Ստավիցկին:
Կանյո Կրիստալես գետն ունի տարբեր գույներ՝ դեղին, կանաչ, կապույտ, սև և հատկապես կարմիր:
2008թ. եղավ այդ մեծ պայքարը, ժողովուրդը հավաքվեց, համախմբվեց, բայց ի՞նչ եղավ, ի՞նչ արեցին: Արդյունքում եղավ այն, որ կազմակերպիչները թողեցին ժողովրդին, գնացին տուն, կեսը լցվեցին բանտերը, կեսը` արտագաղթեցին… Ասենք՝ հիմա էլ համախմբվեցին, ի՞նչ են անելու, ի՞նչ պիտի անեն էդ ուժերը: Կարծում եմ, այս ամենը հերթական խաղ է, ու այս խաղերին ես չեմ հավատում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ կապերը և նշվել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա:
Կազմակերպությունում հուսով են, որ միջոցներ հավաքելն ի ցույց կդնի, որ Քլինթոնը հանդիսանում է Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ պոտենցիալով թեկնածուն:
Մենք տեսել ենք հաշվետվությունները և ցավում ենք յուրաքանչյուր տեղում մարդկանց զոհվելու համար:
Մի՞թե խելամիտ ղեկավարը կարող է իր երկիրը տանել ավերման և սեփական ժողովրդի հարյուր հազարավոր ներկայացուցիչների մահվան պատճառ դառնալ: Սեփական երկիրն ու ժողովրդին նման արհավիրքի տանողն առնվազն հոգեկան լուրջ խանգարումներ պետք է ունենա:
Որքանո՞վ է` պատերազմի վերսկսման հնարավորությունն իրական. պատասխանելով 168.am-ի այս հարցին ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Մեր ռազմական փորձագետների հաշվարկներով` նոր պատերազմի դեպքում կորուստներն ու ավերածություններն առնվազն 20-25 անգամ ավելի ծանր ու մեծ կլինեն, քան նախորդ պատերազմի ժամանակ…»:
Իրականում Ս. Սարգսյանի այդքան օպերատիվ արձագանքն ուղղված էր ոչ թե քաղաքացիներին, այլ իշխանական համակարգին, որպեսզի վերջինիս ներկայացուցիչները ՍԴ-ի որոշումը հանկարծ չընկալեին` որպես քաղաքացիներին ընդառաջ գնալու, այսինքն՝ «հանձնվելու» նախանշան:
«Այդ նստաշրջանում մենք որոշում կկայացնենք: Նախագահը հրաման կստորագրի, եւ մենք կվերաֆորմատավորենք կառավարությունը` պրոֆեսիոնալ կազմի օպտիմալ տարբերակ գտնելու համար»:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խափանում են բանակցությունները եւ նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները:
«Բացարձակ վստահություն ունեմ, որ հանձնաժողովը հանգելու է այն եզրակացության, որ Հայաստանի Ազգային ժողովը կանոնակարգի դրույթների որևէ խախտում կատարել»:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների ակտիվացման պայմաններում:
«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը: Նրա խոսքով՝ վերոնշյալ քաղաքական չորս ուժերը կօգնեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` վերադառնալ քաղաքականություն:
Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Անուշավան Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է: Փորձաքննության եզրակացությամբ՝ Ա. Գրիգորյանն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Հունվարի 23-ին Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է տարեկան զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և նախորդ տարի, երկու ցուցանիշներով էլ արժանացել է «5» միավորի և կրկին անվանվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր ներուժով սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք, կամ կիսաքրեական խումբ խոչընդոտեն Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքին
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Որքա՞ն ժամանակ է, որ Ալիևն այդպես խոսում է: Եթե կարող է, ինչո՞ւ չի անում: Եվ եթե պիտի անի, ինչո՞ւ է դրա մասին խոսում: Գիտեք, ես չեմ կարող նույնիսկ այսպիսի միջավայրում բացառել և ասել, որ ռազմական գործողություններ չեն լինելու, որովհետև մեր երկրում առնվազն երկու մարդ՝ Նախագահը և պաշտպանության նախարարը երևի պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել: