Բաժիններ՝

Պուտինը տասնամյա ընդմիջումից հետո ժամանել է Եգիպտոս

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տասնամյա ընդմիջումից հետո երեկ ժամանել է Եգիպտոս: Վերջին անգամ Պուտինը Եգիպտոս է այցելել 2005 թվականին:

Այսօր նա հանդիպելու է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիիի հետ, ով 2014 թվականին այցելել է Ռուսաստան՝ կապված 3 միլիարդ դոլարի սպառազինություն մատակարարելու հետ:

Պուտինի ու Սիսիի բանակցությունների առանցքային թեմաների թվում են լինելու միջազգային հարցերը և առաջին հերթին Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը. Իրաք, Սիրիա, Լիբիա, Պաղեստինա-իսրայելական հակամարտություն:

Քննարկվելու են նաև ռուս-եգիպտական երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչը մասնավորապես վերաբերում է տնտեսական երկկողմ կապերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս