
Իրանն ու Թուրքիան կարող են իրենց ներդրումն ունենալ Իսլամական աշխարհի բարօրության մեջ. Ահմադինեժադ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը TRT-ի եթերում հայտարարել է, որ իսլամական աշխարհի երկու խոշոր երկրներ Իրանն ու Թուրքիան պետք է համատեղ գործեն տարբեր ոլորտներում:
Ահմադինեժադի կարծիքով՝ Իրանն ու Թուրքիան կարող են իրենց ներդրումն ունենալ Իսլամական աշխարհի բարօրության մեջ, համատեղ արտադրեն ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ: Ահնադինեժադը նկատել է, որ տարածաշրջանի երկու խոշոր ուժ Թուրքիան ու Իրանը ունեն մոտ 80 միլիոնանոց բնակչություն, այդ թվում նաև բավական երիտասարդ բնակչություն:
Նա ընդգծել է, որ Թուրքիան շատ արագ զարգացող երկիր է, իսկ Իրանն ունի նավթի ու գազի խոշոր պաշարներ: Ահմադինեժադը հավելել է, որ ո՛չ միջազգային պատժամիջոցները, ո՛չ ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունները չեն կարողացել կանգնեցնել իրենց միջուկային ծրագիրը: