Օբաման զանգահարել է Պուտինին և սպառնացել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման Պուտինին հայտնել է, որ եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի հանդեպ ագրեսիան, ապա Ռուսաստանի համար կբարձրանա դրա համար վճարելու գինը: Օբամայի խոսքերով՝ Մոսկվան Դոնբասին մատակարարում է զենք, զինվորներ, հատկացնում է ֆինանսավորում:
Օբաման ընդգծել է խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը, ինչն ամրագրված է մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորություններով: Օբաման վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Նա ուշադրություն է հրավիրել ռազմական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի թվի աճի վրա: