Բաժիններ՝

Ամերիկյան բանակը համալրվել է ուկրաիներենին տիրապետող 100 պայմանագրային զինծառայողներով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ից պայմանագրային հենքով ամերիկյան բանակ է ընդունվել ուկրաիներենին տիրապետող 100 նորակոչիկ: Այս տեղեկատվությունը հաստատել են Պենտագոնում:

Պենտագոնը կարիք է ունեցել ուկրաինական ծագմամբ ամերիկացի նորակոչիկների, և երբ արվել է համապատասխան հայտարարություն, թափուր աշխատատեղերը գործնականում անմիջապես լրացվել են:

Ընտրության ժամանակ սեռական պատկանելությունը չի կարևորվել, ընտրվել են ուկրաիներենին տիրապետող 17-34 տարեկան անձինք, որոնք իրենց առողջական վիճակով պիտանի են զինծառայության համար, և որոնք լուրջ խնդիրներ չունեն օրենքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի