Շվեդիայում բացվել է Պաղեստինի դեսպանատունը
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստոկհոլմում բացվել է Պաղեստինի դեսպանատունը: Այս մասին հայտնել է Շվեդիայի վարչապետի մամլո ծառայությունը: Շվեդիայիում բացված դեսպանատունն Արևմտյան Եվրոպայում Պաղեստինի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է:
Դեսպանատան բացման արարողակարգին մասնակցել է Պաղեստինի առաջնորդ Մամուդ Աբբասը, ով պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում: Այցի շրջանակներում Պաղեստինն ու Շվեդիան պայմանավորվել են հետագա հինգ տարիներին երկու երկրների միջև համագործակցության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը հայտարարել է, որ Շվեդիայում Պաղեստինի դեսպանատան բացվելը վկայում է, որ իրավիճակը չի կարող մնալ անփոփոխ, և ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, և Իսրայելն ու Պաղեստինը պետք է վերսկսեն բանակցությունները: