Բաժիններ՝

Պորոշենկոն Մինսկում պահանջելու է անհապաղ ու անխոս հրադադարի հաստատում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է մեկնել Մինսկ, որպեսզի անհապաղ, առանց նախապայմանների ձեռք բերվի հրադադար ու սկսվի քաղաքական երկխոսություն: Պորոշենկոն այդ հայտարարությունն արել է Կրամատորսկ կատարած այցի ժամանակ.

«Մենք պահանջում ենք առանց նախապայմանների խաղաղություն: Մենք պահանջում ենք կանգնեցնել կրակը, դուրս բերել օտար զորքերը, փակել սահմանը: Նրանք այստեղ անելիք չունեն:

Մենք չունենք որևէ հակամարտություն: Մենք փոխզիջում կգտնենք երկրի ներսում: Մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը, պետք է պաշտպանենք Ուկրաինան: Մենք ինքներս կլուծենք այդ հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի