«Երևան-Մոսկվա» չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Երևան-Մոսկվա» չվերթն իրականացնող ինքնաթիռը երեկ ժամը 22.30-ի մոտ հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում՝ կապված ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի հետ:

Վայրէջքի մասին որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը: Նա կարծել է, որ ուղևորներից մեկի պահվածքը վտանգ է ներկայացնում մյուս ուղևորների համար: Ենթադրվում է, որ խոսքը գնում է Նիդերլանդների քաղաքացու մասին, ով շարունակ վազել է ինքնաթիռում և թակել է օդաչուների սենյակի դռները:

Նախնական տվյալներով՝ նրա մոտ տեղի է ունեցել հետապնդման մտամոլության սինդրոմի սրացում: Վոլգոգրադում նրան դուրս են բերել օդանավից, իսկ 3 ժամ անց օդանավը մեկնել է նշանակման վայր: Օդանավում գտնվել է 130 ուղևոր:

Տեսանյութեր

Լրահոս