Բաժիններ՝

Ալասանիան Վրաստանի «դե-ֆակտո վարչապետ» Իվանիշվիլուն հեռուստաբանավեճի կոչ է արել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան բանավեճի է կանչել երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն: Ալասանիան այդ մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում.

«Ես դե-ֆակտո» վարչապետին բանավեճի կոչ եմ անում յուրաքանչյուր հեռուստաալիքով, այդ թվում նաև «Ռուսթավի 2»-ով, որպեսզի ուղիղ եթերում քննարկենք բոլոր հարցերը»: Ալասանիան ընդգծել է, որ իր համար ավելի հեշտ կլինի ուղիղ եթերում քննարկել բոլոր հարցերը, քան՝ հայտարարությունների միջոցով խոսելը:

Ալասանիան հավելել է, որ պատրաստ է Իվանիշվիլու հետ քննարկել նաև իր գերչատեսչության պաշտոնյաների նկատմամբ Վրաստանի դատախազության հարուցած գործերը: Ալասանիան նշել է, որ մտադիր է լայն քննարկումներ ծավալել երկրում տիրող ապօրինությունների մասին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ալասանիային պաշտպանության նախարարի պաշտոնից պաշտոնանկ է արել նախորդ տարվա նոյեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս