Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է սեփական մշակման նոր կործանիչ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է սեփական մշակման, նոր սերնդի Saeqeh (Saeghe) կործանիչը:  Saeqeh-2-ը մշակվել է ամերիկյան Northrop ընկերության F-5F Tiger II երկտեղանոց ուսումնա-մարտական կործանիչի բազայի հիման վրա:

Չի հաղորդվում, թե իրանական մշակման կործանիչն ինչով է տարբերվում իր բնօրինակից: Նոր կործանիչի նախորդ Saeqeh-ը ստեղծվել է մեկտեղանոց  F-5E Tiger II բազայի հիման վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները պլանավորել են ծավալել Saeqeh դասի կործանիչների մասշտաբային արտադրություն: Դա պայմանավորված է Իրանի դեմ սահմանված տնտեսական բեռնարգելքով, որը խոչընդոտում է արտերկրից կործանիչների գնմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս