
«Թալիբանի» զինյալները 25 մարդու են սպանել Աֆղանստանում

«Թալիբան» իսլամիստական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆարյաբ նահանգի Աստանա կիշլակի (գյուղ) վրա ու երկու օրում սպանել 25 խաղաղ բնակչի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի պատգամավորին:
Նշվում է, որ զինյալները դաժան հաշվեհարդար են տեսել 25 անմեղ մարդկանց հետ, ներառյալ՝ կանանց ու երեխաների:
Կառավարական զորքերն ազատել էին Աստանան մի քանի շաբաթ առաջ, սակայն թալիբները կարողացել էին գյուղը հետ վերցնել: