Բաժիններ՝

Լոնդոնի հասարակական տրանսպորտը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում

Լոնդոնում աշխարհում հասարակական տրանսպորտի ամենաբարձր սակագներն են, հայտնում է Metro-ն:

Համաձայն նոր հետազոտության, որ անցկացրել է Բրիտանիայի լեյբորիստների առաջնորդ Տեսսա Ջոուելի թիմը, Լոնդոնի հասարակական տրանսպորտը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում:
Լոնդոնի մետրոյից օգտվողները ավելի քան կրկնակի են վճարում, քան աշխարհի մյուս գլխավոր քաղաքների բնակիչները: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է Լոնդոնն օրերս ճանաչվել Եվրոպայի՝ մեքենաներով ամենից ծանրաբեռնված քաղաք:

Համեմատության համար նշենք, որ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու սակագինը քառակի գերազանցում է Փարիզինն ու ավելի քան 10 անգամ՝ Մոսկվայինը:
Լոնդոնում տոմսն արժե 7 եվրո, Փարիզում՝  1,8 եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31