
ԱՄՆ-ին չի անհանգստացնում իրանական ատոմը Ռուսաստանին փոխանցելու հարցը. Պետդեպ

ԱՄՆ-ը անհանգստացած չէ Իրանի հարստացված ուրանի՝ Ռուսաստանին հնարավոր փոխանցման փաստով, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմենը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ակտիվորեն մասնակցելու է Իրանի հետ պայմանավորվածությունների կյանքի կոչման պրակտիկ գործունեությանը:
«Իրանը, պայմանավորվածությունների համաձայն, պարտավոր է կրճատել հարստացված ուրանի իր պահուստները այդ պահուստների փոխանցման եղանակով, Ռուսաստանին փոխանցումը լուծման նման տարբերակներից է:
Մենք այդ առնչությամբ ոչ մի անհանգստություն չենք զգում: Ամենագլխավորն այն է, որ Իրանը հետևի ընդունված պարտավորություններին»,- ասել է Քանթրիմենն այսօր Աստանայում լրագրողների հետ հանդիպմանը: