
Ավստրիայում բեռնատարի մեջ 71 ներգաղթյալի դիերի հայտնաբերման փաստով 7 մարդ է կալանավորվել

Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է 7 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր ներգաղթյալների տասնյակ մարմիններով բեռնատար:
Մեքենան կայանված է եղել Պարնդորֆ ու Նոյզիդլ-ամ-Զե քաղաքները միմյանց միացնող մայրուղու մոտ: Այս մասին հայտնում է Krone թերթը: Պարբերականը նշում է, որ փախստականների մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է թթվածնի բացակայությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ բեռնատարում եղել է ներգաղթյալների ոչ թե 50, այլ 71 մարմիններ:
Հիշեցնենք, որ բեռնատարն ունեցել է հունգարական համարանիշներ: Ավստրիայի ներքին գործերի նախարար Յոհաննա Միքլ-Լեյթները երեկ հաստատել էր, թե հստակ չգիտի, թե քանի մարդ է մահացել:
Նախնական տեղեկություններով՝ դեպքին կարող են առնչություն ունենալ Ռումինիայի քաղաքացիներ: