
Տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել է 2500 փախստական. ՄԱԿ

Մոտ 2,5 հազար փախստական է զոհվել այս տարի Միջերկրական ծովում՝ փորձելով անօրինական կերպով հայտնվել Եվրոպայում, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը հայտնել է, որ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 300 հազար փախստական է փորձ ձեռնարկել Եվրոպայում անօրինական եղանակով հայտնվելու համար:
Նրա խոսքով՝ գրեթե 200 հազար փախստականի հաջողվել է ծովային ճանապարհներով հասնել մինչև Հունաստան, ևս 110 հազարին՝ մինչև Իտալիա: