
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն

Նոյեմբերի 1-ին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմինը (YSK):
Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կներկայացնի ժամանակավոր կառավարության կազմը: Դրանից հետո Թուրքիայում կսկսվեն կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունում աղբյուրը Trend-ին հայտնել էր, թե այս շաբաթ երկրում ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Թուրքիայում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չէր կարողացել համաձայնության գալ ընդդիմացիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հետ կոալիցիոն կառավարության ստեղծման շուրջ, ինչը անհրաժեշտ էր կառավարության ձևավորման համար: Դրանից հետո Դավութօղլուն հայտարարել էր, թե երկրում կանցկացվեն կրկնակի խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող: Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40,9 տոկոսը, ԺՀԿ-ն՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ընտրողների 13,1 տոկոսի ձայնը: