
Իսլամիստները գրոհում են Իդլիբ նահանգում սիրական զորքերի վերջին հենակետերը

«Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման զինյալները հարձակվել են Իդլիբ նահանգում գտնվող «Աբու ադ-Դուհուր» օդանավակայանի վրա, որը գտնվում էր Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այն նրանց տիրապետության տակ գտնվող վերջին օբյեկտն էր, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդին:
Ենթադրաբար, ԴԱԻՇ-ի գրոհայիններին արդեն հաջողվել է գրավել օդանավակայան տանող մուտքը, վերջիններս գրավել են նաև օդանավակայանին հարակից շինությունները:
Դիտորդական կենտրոնը նշել է, որ մարտերում սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի 16 զինվոր ու 18 ծայրահեղական:
Իր հերթին, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Սիրայի բանակը ոչնչացրել է «Ան-Նուսրա ճակատի» մեծաթիվ զինյալների: