
Գերմանիայում անհայտ անձինք այրել են ներգաղթյալների ապաստարանը

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձինք այրել են փախստականների համար նախատեսված ապաստարանը, հայտնում է Spiegel-ը:
Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր Համելն քաղաքում: Հրշեջները դեպքի վայր էին ժամանել այն բանից հետո, երբ հեռախոսազանգ էին ստացել այն մասին, որ անհայտ անձը ապաստարանի պատուհանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել:
Հարձակման հիմնական պատճառ ոստիկանությունը համարվում է քսենոֆոբիական տրամադրությունները:
Դեպքի վայրում ապաստարանում եղել է շուրջ 30 փախստական:
Ներկայում ոստիկանությունը որոնում է չարագործության հեղինակին: