
Ռուսաստանում դիահերձարանում շփոթել են հանգուցյալների դիերը

Նիժնի Նովգորոդում տեղի է ունեցել դեպք, որը ցնցել է հանրությանը: Քաղաքային դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալների դիերը, ինչի հետևանքով մահացածների հարազատները ստացել են ոչ թե իրենց հանգուցյալների, այլ բացարձակապես օտար մահացած մարդկանց դիեր: Այդ ամենը պարզվել է թաղման ժամանակ, երբ կորստյան ցավին ավելացել է հիստերիան: Այս մասին հայտնում է ren.tv պորտալը:
«Նրան բերեցին երկնագույն դագաղով, մենք տեսանք, որ անտեղ անծանոթ մարդ է: Մեր վրդովմունքին սահման չկա: Որքան մարդ էր եկել թաղմանը: Նա մեր տատիկը չէր, մերը չէր»,- պատմել է թաղմանը ներկա կանանցից մեկը:
Պարզվել է՝ դիահերձարանի աշխատակիցները շփոթել են հանգուցյալներին: РЕН ТВ-ն հայտնում է, որ քաղաքում գրանցվել է նմանատիպ ևս մի քանի դեպք:
Ներկայում կատարվում է հետաքննություն:
Դեռ մեկնաբանություններ չկան, թե ինչ է տեղի ունեցել, որ զոհերի հարազատներին տվել են անծանոթ հանգուցյալների: