Թուրքիայում քուրդ զինյալների ու զինվորականների հրաձգության հետևանքով 3 բնակիչ է սպանվել
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, 2 խաղաղ բնակիչ ու 1 երեխա է սպանվել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ հրաձգության հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
PKK-ի զինյալները հարձակվել են թուրք զինծառայողների վրա, ովքեր հսկում էին Ջիզրե քաղաքում զինվորական կայազորի տարածք տանող մուտքը:
Հրաձգության հետևանքով 4 զինվոր վիրավորվել է: Ներկայում Թուրքիայի իշխանությունները իրականացնում են հարձակվողներին հայտնաբերելու օպերացիա:
TASS-ը հիշեցնում է, որ վերջին ամսում PKK-ի զինյալների ձեռքից սպանվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, զինվորականներ ու քաղաքացիական անձինք: